Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվում են նաեւ ԱԹՍ-ներ: Այնուհետև աշխարհագրությունն ընդլայնվել է, և ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև այլ բնակավայրեր՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակչությանը:
Հայկական կողմն ունի 49 զոհ, վիրավորներ: