Bloomberg-ի հայտնի ինսայդեր Մարկ Գուրմանը ասել է, որ Apple-ը ուսումնասիրում է iPhone Pro Max-ից ավելի թանկ մոդելի թողարկման հնարավորությունը:
Ենթադրվում է, որ սմարթֆոնը կարող է հայտնվել 2024 թվականին, այն կկոչվի iPhone Ultra,։ Այսպիսով, iPhone 16 շարքը կարող է բաղկացած լինել երեք մոդելներից՝ iPhone 16 Pro, 16 Pro Max և 16 Ultra։
Այս պահին հայտնի չէ, թե ինչով կտարբերվի այս պրեմիում մոդելը մյուս iPhone-ներից։ Այնուամենայնիվ, գործակալության աղբյուրներն ասում են, որ այն հավանաբար կունենա բարելավված տեսախցիկ, ավելի արագ չիպ և նույնիսկ ավելի մեծ էկրան: Կարող են նաև ավելացվել ավելի ժամանակակից հնարավորություններ:
Ներկայումս Apple-ից պաշտոնական հաստատում չկա Ultra-ի թողարկման վերաբերյալ: