Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

«Ազգային առաջընթացը» որոշում ունի չգրանցվելու նախագծերի քվեարկությանը․ Աբգարյան

«Ազգային առաջընթացը» որոշում ունի չգրանցվելու նախագծերի քվեարկությանը․ Աբգարյան  
Մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով կասեցնել նախագծերը, որոնք երևանցիների օգտին չեն և որոնք չպետք է ընդունվեն։ «Ազգային առաջընթացը» որոշում ունի չգրանցվելու նախագծերի քվեարկությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Մենք շատ լավ տեղյակ ենք, որ «Մայր Հայաստանը» նույնպես դեմ է այդ հարցերին։ Դու չունես զարգացած տրանսպորտային համակարգ և ունես խնդիր մետրոպոլիտենում և եթե չես զարգացրել այլընտրանքային տրանսպորտային միջոցները, մեզ մոտ, չգիտես ինչու, սկզբից քաղաքացուն ենք անհարմարություն պատճառում»,- ասաց Աբգարյանը՝ անդրադառնալով «կարմիր գծերի» թանկացման նախագծին։

Մանրամասները տեսանյութում

Send