Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը. Գարիկ Սարգսյան

Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը, ով Վեդի համայնքի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից և ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով՝ ստացել ձայների մեծամասնությունը՝ 13 139 ձայն:
«Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։
Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։
Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։
Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։
Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս»,- գրել է Սարգսյանը: