Ռուսաստանը սպառնում է դուրս գալ «էներգետիկ զինադադարից»

Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում չկատարել էներգետիկ օբյեկտների գնդակոծման մորատորիումը, որը Կիեւը մշտապես խախտում է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ «ուկրաինական զինված ուժերի բոլոր հատվածները չեն լսում Ուկրաինայի ղեկավարության հրամանները՝ հարվածներ հասցնելով ռուսական էներգետիկ օբյեկտներին»։
Այլ հայտարարություններ՝
▪️Ռուսաստանը նշում է Ուկրաինայի ղեկավարության կողմից զինված ուժերի նկատմամբ վերահսկողության բացակայությունը;
▪️Ռոսսելխոզբանկի դեմ պատժամիջոցների վերացումը Սևծովյան նախաձեռնության անբաժանելի մասն է։ Պահանջը հայտնի է Արեւմուտքում, դրանում ոչ մի նոր բան չկա։ Եթե Եվրոպան չի ցանկանում գնալ սևծովյան նախաձեռնության շրջանակներում պատժամիջոցների թուլացման ճանապարհով, դա նշանակում է, որ չի ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով։