Չելյաբինսկի բնակիչը լվացել է շանը ինքնասպասարկվող ավտոլվացման կետում (տեսանյութ)

Չելյաբինսկի բնակիչը լվացել է շանը ինքնասպասարկվող ավտոլվացման կետում (տեսանյութ)

Չելյաբինսկի Պարկովի միկրոշրջանում տղամարդը լվացել է շանը ինքնասպասարկվող ավտոլվացման կետում: Մի կին կանգնել է նրա կողքին և հանգիստ հետևել, թե ինչ է կատարվում։ 

Դատելով տեսանյութից՝ տղամարդը կապել է շանը և նրա վրա ուղղել ջրի ուժեղ շիթը։ Կենդանին սկսել է նվնվալ, սակայն անցորդները որևէ կերպ չեն արձագանքել, այլ միայն նկարահանել են։ Չի հաղորդվում՝ շունը տուժել է, թե ոչ։

 

Մեկնաբանները վրդովված էին, թե ինչու լվացման կետի ադմինիստրատորը նկատողություն չի արել հաճախորդներին կամ չի սահմանափակել ջրի ճնշումը։

Ավտոլվացման կետի սեփականատերն ու ընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Տեսանյութը՝ այստեղ