Ի՞նչ է կատարվում ՀՀ սահմանին․ մանրամասնում է ՊՆ փոխնախարարը

Այս պահին նախաքննություն է իրականանում, և ցանկալի չէ, որ ես որևէ մեկնաբանություն տամ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով երկու հայ զինծառայողների առևանգմանը։
Անդրադառնալով սահմանային վիճակին՝ նա ասաց, որ հաղորդագրություններ են եղել այն մասին, որ հակառակորդը Սյունիքի որոշ հատվածներում հետ է քաշվել։
«Սյունիքի մարզպետը երեկ ասաց, որ Ներքին Հանդի մասին է խոսքը, ես երևի ճիշտ կլինի չմեկնաբանեմ»,- նշեց նա։
Արման Սարգսյանը հիշեցրեց, որ երեկ սահմանին կրակոցներ են եղել, բայց հիմա վիճակը հարաբերականորեն կայուն է։
«Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք, սա կարող եմ վստահորեն ասել»,- ամփոփեց խոսքը պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։