Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.05.2025թ.)
Երևան քաղաքում՝
Մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 25-ին և 27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 34.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 5.6°C (1978թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.7°C