Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Դավիթ Խաչատուրյանը

 Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Դավիթ Խաչատուրյանը

Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։

Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում։