Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել

Առնվազն 25 մարդ է զոհվել հեղեղումների և սողանքների հետևանքով, որոնցով ուղեկցվել է արևադարձային «Մեգի» փոթորիկը Ֆիլիպինների արևելյան և հարավային ափերին. հայտնում է Reuters գործակալությունը։
Բայբայ քաղաքի ոստիկանապետի հաղորդմամբ՝ տարածաշրջանում փլուզված զանգվածի տակից դուրս է բերվել 22 դի։ Այսպիսով՝ Լեյտե կենտրոնական նահանգը նույնպես հայտնվել է առավել տուժած տարածքների թվում։ Եվս 3 մարդ մահացել է հարավային Դավաո տարածաշրջանում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Եվս առնվազն 6 մարդ անհետ կորած է համարվում։
«Մեգին» առաջին խոշոր փոթորիկն է երկրում այս տարի։ Քամու առավելագույն արագությունը կազմում է 40-49 մ/վ։ Սպասվում է, որ կիրակի սկսված փոթորկի ուժը երեքշաբթի կթուլանա։