Հայ-ադրբեջանական սահմանին սրումը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա․ Օվերչուկ

Հայ-ադրբեջանական սահմանին սրումը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա։
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։
Նրա խոսքով՝ սահմանին սրումը բացասաբար է անդրադառնում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցությունների վրա։
«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են»,-ասել է նա։