ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից

ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:

Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան: