Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրին

Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրին

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյան այցելել է Բելգորոդի մարզ։ Այդ մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։  

Այցի ընթացքում տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հետ: Կողմերը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցությունը, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունները:  


Այցի շրջանակներում Հայաստանի դեսպանը ծաղիկներ է խոնարհել «Անմար կրակ»-ի հուշահամալիրին և ժողովրդական հուշակոթողին:   


Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև Բելգորոդի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել մշակութային ժառանգության պահպանման և հայոց լեզվի առաջմղման հարցեր: