Վերջերս լուրեր տարածվեցին արքայազն Հարիի և Մեգան Մարքլի բաժանման մասին։ Խոսակցություններն այն մասին, որ Սասեքսի ընտանիքում հաճախակի վեճեր են ծագում, վաղուց են եղել։ Այժմ, ըստ արտասահմանյան հրապարակումների, զույգը որոշել է բաժանվել։ Հարրիի և Մեգանի միջև տարաձայնությունների հիմնական պատճառը նրանց ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն անվանել են ֆինանսական դժվարությունները։ Ամուսինները շքեղ կենսակերպով են ապրում ԱՄՆ-ում՝ 14 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և մեծ գումարներ են ծախսում թիկնապահների վրա՝ երկրպագուների ու լրագրողների ուշադրությունից պաշտպանվելու համար։ Spotify հոսքային ծառայության հետ պայմանագրի խզումից հետո արքայազն Հարրիի և Մարքլի ֆինանսական խնդիրները մեծացել են։
Հարրին սկսել է նամակագրություն հաստատել իր հոր և եղբոր հետ։ Արքայազնը լրջորեն մտածում է Բուքինգհեմյան պալատ վերադառնալու մասին։ Նա նույնիսկ առաջարկել է կնոջը միասին վերադառնալ Լոնդոն, սակայն Մարքլին չի ուրախացրել նման գաղափարը։
Բայց նաեւ կարծիք կա, որ թագավորական ընտանիքում հարաբերություններն այնքան են սրվել, որ Հարրիի վերադարձի մասին խոսք լինել չի կարող։
«Հարրին իր տեղը չի գտնում Մեգանի շքեղ աշխարհում, նա պետք է գտնի իրեն»,- ասել է աղբյուրը։
Նաև խոսակցություններ կային, որ Մարքլն արդեն ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նա պահանջում է երեխաների խնամակալությունը և 80 միլիոն դոլար արքայազն Հարրիից։ Զույգը հերքել է այս տեղեկությունը։ Բայց միևնույն ժամանակ, շատ շուտով Հարրին երկար ժամանակով կմեկնի Աֆրիկա՝ նոր վավերագրական ֆիլմի նկարահանումների համար։ Մեգանը չի պատրաստվում ամուսնու հետ մեկնել Աֆրիկա։ Նա նախընտրել է երեխաների հետ մնալ Կալիֆորնիայում: