Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն. Մակրոն

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն. Մակրոն

«Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ։Դեռ չի եկել ժամանակը, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։ Դրանք հակաարդյունավետ կլինեն եւ թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը և դրա բնակիչներին»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։