Այնքան ծանր վիճակում են, որ ստիպված փորձում են մանիպուլացնել գյումրեցիներին․ Բաբկեն Հարությունյան

Այնքան ծանր վիճակում են, որ ստիպված փորձում են մանիպուլացնել գյումրեցիներին․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանությունը անանուն սոցիալական հարցումներ է հրապարակել, թե իբր Գյումրիում ՔՊ-ի վարկանիշը 46% է։ Կարող էին նաև գրել, թե Սարիկի վարկանիշը օրինակ 64% է, բայց չեն գրել, որովհետև հետո հարց կառաջանա, թե ոնց եղավ, որ Սարիկի վարկանիշը Նիկոլի վարկանիշից ավելի բարձր է( Նիկոլը ԱԺ ընտրություններին մոտ 53% էր հավաքել)։ Իրականում, 50% -ին մոտ վարկանիշը ունենալու քաղաքական տեխնոլոգիան կիրառելով` ՔՊ-ն փորձում է գյումրեցիների մոտ ստեղծել տպավորություն, թե այլևս ընտրություններին մասնակցելը, իշխանության հետ վատամարդ լինելը անիմաստ է, միևնույնն է ՔՊ-ն իբր հաղթելու է։ Նրանց նպատակը պարզ է, ընդդիմադիր հայացքներ ունեցող գյումրեցիները չգնան ընտրության, իսկ ցածր մասնակցության դեպքում` ՔՊ-ն վարչական և այլ ռեսուրսներով կարողանա հաղթել։

Այսպիսով, հաջորդ փուլում ՔՊ-ն կհայտարարի մի նոր պադվալային հարցման տվյալ, որով իր վարկանիշը կգերազանցի 50% -ը, ինչով էլ ևս մեկ անգամ կհաստատեն, որ այնքան ծանր վիճակում են, որ ստիպված փորձում են մանիպուլացնել գյումրեցիներին»։