Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշեն-Մասիս ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել հետիտոնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:  

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:   

Այս պահին պարզում են նաև՝ արդյոք դեպքը Երևանի վարչական տարածքում է, թե Արարատի մարզի ու եթե պարզվի, որ Արարատի մարզում է, դեպքի վայր կամ կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները, կամ նախաձեռնված քրեական վարույթը Երևանը կուղարկի Մասիսի քննչական բաժին:  
 

Send