Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը․ ԱԳՆ

Blog Image

ՀՀ ԱԳՆ-ն հայտում է, որ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

«Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Քննարկումն ուղիղ կհեռարձակվի, հղումը կտրամադրենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում։

Send