Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Լուլուն

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Լուլուն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, իր անցյալ տարվա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում ներկայացրել է մեկ հողամաս՝ Արարատի մարզի Այնթափ համայնքում և մեկ բնակարան՝ Աջափնյակ համայնքում։ Սա՝ անշարժ գույքի մասով։ 

Իսկ որպես շարժական գույք ՔՊ-ական պատգամավորը որևէ տվյալ չի ներկայացրել, այսինքն՝ իր անունով գրանցված որևէ տրանսպորտային միջոց չունի։ Բադալյանն իր բնակարանը ձեռք է բերել «Միկշին» ՍՊԸ-ից, որի համար 48 մլն 800 հազար դրամի չափով վարկ է վերցրել, ինչն էլ նշված է հայտարարագրի՝ «հանձնված և վերադարձված փոխառություններ» հատվածում։ 

Բադալյանի բանկային հաշվին 2023 թվականի սկզբին եղել է 198 հազար 71 դրամ, որը տարվա վերջին աճել է՝ դառնալով 711 հազար 313 դրամ։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները ևս տարվա վերջին աճ են գրանցել տարվա սկզբի համեմատ։ 

Մասնավորապես, Բադալյանը 2023 թվականի սկզբին ունեցել է կանխիկ 4 հազար դոլար և 3 մլն 500 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 6 հազար դոլար և 4 մլն 900 հազար դրամ։

Լուլուի տարեկան եկամուտն անցյալ տարվա ընթացքում կազմել է ընդհանուր 16 մլն 31 հազար 771 դրամ, որից 10 մլն 508 հազար 461 դրամը եղել է նրա աշխատավարձը՝ ԱԺ աշխատակազմից։ 

Վահե Մակարյան