Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (լուսանկարներ)

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:

Հոգևորականները Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Լուսանկարներն այստեղ