Հրապարակվել են Golden Boy-ի հավակնորդների անունները

Հրապարակվել են Golden Boy-ի հավակնորդների անունները

Tuttosport-ը հրապարակել է 2023-ի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար նախատեսված Golden Boy (բառ․՝ Ոսկե տղա) մրցանակի հավակնորդների ցուցակը։

Ցուցակում ընդգրկվել են՝ Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Խավի Սիմոնսը («Լայպցիգ»), Անտոնիու Սիլվան («Բենֆիկա»), Ալեքս Բալդեն («Բարսելոնա»), Ֆլորիան Վիրցը («Բայեր»), Բենյամին Շեշկոն («Լայպցիգ»), Ջորջո Սկալվինին («Ատալանտա»), Ռասմուս Հոյլունդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Լևի Քոլվիլը («Չելսի»), Յոհան Բակայոկոն («ՊՍՎ Էյնդհովեն»), Միլոշ Քերկեզը («Բորնմուտ»), Արթյուր Վերմերենը («Անտվերպեն»), Էվան Ֆերգյուսոնը («Բրայթոն»), Լյուկա Գուրնա-Դուաթը («Զալցբուրգ»), Ուորեն Զաիր-Էմերին (ՊՍԺ), Ուսման Դիոմանդեն («Սպորտինգ»), Արնաու Մարտինեսը («Ժիրոնա»), Մատիս Տելը («Բավարիա»), Անդի Դիուֆը («Լանս»), Արդա Գյուլերը («Ռեալ Մադրիդ»), Բիլյալ Էլ Հանուսը («Գենկ»), Մարտին Բատուրինան («Դինամո Զագրեբ»), Ժոաու Նևեշը («Բենֆիկա»), Լամին Յամալը («Բարսելոնա»)։

Մրցանակի պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Իտալիայի Տուրին քաղաքում։

2022 թվականին մրցանակը հաղթել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։ Այս տարվա հաղթողի ֆավորիտը «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է։