Տղամարդը փորձել է հրկիզել Լենինի դամբարանը

Տղամարդը փորձել է հրկիզել Լենինի դամբարանը

Երեկ երեկոյան Մոսկվայում տղամարդը փորձել է հրկիզել Լենինի դամբարանը. հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

37-ամյա Կոնստանտինը ժամը 22։00-ի սահմաններում մոտեցել է դամբարանին և անհայտ նյութի պարունակությամբ շիշ է նետել դամբարանի ուղղությամբ։ Նա կալանավորվել է․ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ՝ «Ներքին գործերի ծառայողի օրինական հրամանին չենթարկվել» հոդվածով։

Միջադեպի դրդապատճառները պարզվում են։ Դամբարանին վնաս չի հասցվել ։

Ի դեպ, այսօր տղամարդու ծննդյան օրն է, որը նա նշում է ոստիկանությունում։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld