Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Սահակյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս հարավ» նոր կառուցվող ճանապարհի Շիրակի փողոցում՝ թով 74/9 հասցեի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել հողաթմբերին ու երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սահակյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 17-ամյա Ա. Ս.-ն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներից Ա. Ս-ին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և պատգարկով մոտեցրել շտապօգնութան ավտոմեքենային:
Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել են տարածքը: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սարգիս Մելքումյանն ու պարեկ Սամվել Ամիրխանյանը:
Վթարի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հորեղբոր տղաներ են: