Նման ճղճիմ քայլերով չեն կարող սասանել իշխանության դեմ պայքարի մեր միասնական կամքը․ Գերասիմ Վարդանյան

Նման ճղճիմ քայլերով չեն կարող սասանել իշխանության դեմ պայքարի մեր միասնական կամքը․ Գերասիմ Վարդանյան

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով  խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը: 

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»

Գերասիմ Վարդանյանի  անդրադարձն իրեն վերագրվող նյութերին Արմավիր ՔՀԿ-ից