Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Մյունխենի Անվտանգային համաժողովի շրջանակներում՝ Bayerischer Hof հյուրանոցում, մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ այլ պաշտոնհյաներ:

Հիշեցնենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։