Կրասնոդարի երկրամասում մայրուղու վրա բախվել են վեց ավտոմեքենա, երկու երեխա տուժել է

 Կրասնոդարի երկրամասում մայրուղու վրա բախվել են վեց ավտոմեքենա, երկու երեխա տուժել է

Կրասնոդարի երկրամասի M4 Դոն մայրուղու վրա բախվել են 6 ավտոմեքենա, վթարի հետևանքով տուժել է երկու երեխա։

Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Գորյաչի Կլյուչում՝ M4 մայրուղու վրա։ Haval մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթեւեկության իրավունք չի տվել Kia մակնիշի ավտոմեքենային գիծ փոխելիս, արդյունքում Kia-ն բախվել է հանդիպակաց ուղղությամբ շարժվող Lada-ին, Audi-ին, Renault-ին և Mitsubishi-ին։

 

«Վթարի հետևանքով 16-ամյա մի աղջիկ վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ 8-ամյա տղային նշանակվել է ամբուլատոր բուժում»,- ասվում է հաղորդագրությունում։