Կուտականում հիմա կրակոցներ չկան․ համայնքապետ

Կուտականում հիմա կրակոցներ չկան․ համայնքապետ

Երեկ գիշեր ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։

MediaHub.am-ի տեղեկություններով՝ թշնամին սադրանքի է գնացել նաև Կուտականի ուղղությամբ։

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը նշեց, որ այս պահին ամեն ինչ խաղաղ է, կրակոց չկա։ 

«Մնացյալ հարցերով ՊՆ-ին դիմեք։ Բայց վստահ եղեք, որ հիմա ամեն ինչ հրաշալի է։ Գիշերն ինչ եղել է, ՊՆ-ի հետ»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

Նարե Գնունի