Բժիշկը զգուշացրել է ուտելուց անմիջապես հետո ցնցուղ ընդունելու վտանգների մասին

Բժիշկ Սառա Մարին Բերբելը խորհուրդ է տվել հրաժարվել սնվելուց անմիջապես հետո ցնցուղ ընդունելու սովորությունից:
Նա զգուշացրել է այս ընթացակարգի վտանգների մասին Vanitatis-ի հետ զրույցում:
Բերբելը բացատրել է, որ ուտելուց հետո օրգանիզմն անմիջապես մեծ քանակությամբ արյուն է ուղարկում ստամոքս-աղիքային համակարգի օրգաններ: Սա անհրաժեշտ է ողջ սնունդը մշակելու համար:
Բժշկի խոսքով՝ եթե այդ պահին ցնցուղ ընդունեք, հատկապես տաք, օրգանիզմը արյան մի մասը կուղղի մաշկին՝ մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար: Արդյունքում, դա կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են այրոցը, ստամոքսում ծանրությունը և նույնիսկ գլխապտույտը: «Դրա պատճառը մարսողության դանդաղումն է»,- պարզաբանել է Բերբելը: