Մոտ 194 հազար հաշմանդամություն ունեցող անձ է ապրում Հայաստանում. ի՞նչ խնդիրներ ունեն նրանք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր Մատենադարանի դահլիճում կազմակերպել էր «Դեպի աշխարհ՝ առանց խոչընդոտների» խորագիրը կրող համաժողով, որին մասնակցում էին տասնյակ երկրների հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Ելույթներից հետո ոլորտը համակարգող ԱՍՀ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանից MediaHub-ը հետաքրքրվեց, թե ինչ է տալու այս համաժողովը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում, Հայաստանում հաշմանդամություն ունեցող քանի՞ անձ կա, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, և այդ խնդիրների որ մասն է լուծվել, որո՞նք ունեն այս պահին առաջնահերթ լուծման կարիք և ոչ միայն։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան