Ինչո՞ւ են թանկացել ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագները․ պարզաբանում է ՀԾԿՀ նախագահը

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, առանձնացվել է սոցիալապես անապահովների խումբ, և ինչպես ջրի, այնպես էլ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն իրենց համար այլ է։

«Ինչ վերաբերում է բնական գազի թանկացմանը, ապա այժմ գործարկվում է այն բանաձևը, որ գազի գինը որոշվում է դրա ջերմատվությամբ։ Հիմնական թանկացումը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա դրա սակագնի բարձրացման երկու գործոն կա»,- նշեց Բաղրամյանը։

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ առաջիկա տասը տարիների գնագոյացումը Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի համար է։

«Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կապված է նաև գազի գնի հետ»,- ասաց նա։