Չե՛ս կարող հերքել երկրի ծնունդը. օրվա հրամայական՝ փրկե՛լ Անկախության հռչակագիրը (ֆոտոշարք)

Չե՛ս կարող հերքել երկրի ծնունդը. օրվա հրամայական՝ փրկե՛լ Անկախության հռչակագիրը (ֆոտոշարք)

Անկախության հռչակագիրը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանին: 

Հիշում ենք նրա ելույթը ԱԺ-ում, Անկախության հռչակագրի նախաբանի մասին, որում դրված է երեք հիմնական ուղենիշ՝ պատմական արդարություն, հայ ժողովրդի իղձեր և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր։

«Մեր պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձեւակերպել՝ ո՞րն է պատմական արդարությունը, որովհետեւ Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր ու խմբեր, գաղափարախոսություններ պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։ Ո՞րն է հայ ժողովրդի իղձը․ հայ ժողովուրդը բնակվում է Արգենտինայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում եւ Իսրայելում, մենք վստահ ենք, որ այնտեղ ապրող հայ ժողովրդի իղձերը նույնակա՞ն են, մենք համոզվա՞ծ ենք։ Եթե համոզված ենք, դա որտե՞ղ է ձեւակերպված։ Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միավորման մասին որոշումը, մենք մեր քաղաքականությունները կառուցում ենք հետագայում դրա վրա՞, եթե այո, ապա դա նշանակում է՝ մենք ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում, նշանակում է՝ խաղաղությունն անհնար է։ Այդ քննարկումը որեւէ կապ չունի ուրիշ մեկի հետ, դա մեր քննարկումն է։ Մեր այսօրվա, վաղվա, մեր ապագայի մասին է»:

Մինչ  այս էլ Փաշինյանն ակնարկել էր Անկախության հռչակագրի՝ իր համար «ընդունելի» չլինելու մասին:

Ի՞նչ անել, ինչպե՞ս փրկել Անկախության հռչակագիրը. Այս թեմային էր նվիրված այսօրվա համաժողովը, որի բանախոսների թվում էր նաև ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով հենց երեք տասնամյակ առաջ ընթերցեց այն խորհրդարանում: Բանախոսներից է նաև նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ևս այնտեղ էր: 

Գտե՛ք Ձեզ մեր լուսանկարներում: