Պուտինը բարձր է գնահատել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում

 Պուտինը բարձր է գնահատել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«ԵԱՏՄ-ն տասը տարեկան է դարձել, ինչպես մենք հենց նոր ասացինք այս դահլիճ մտնելուց առաջ, այս միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը դրական է եղել մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, Հայաստանի համար ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության աճը 2015 թվականից ի վեր շատ զգալի է կազմել։

«ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ»,- հավելել է Պուտինը։