Եկող շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան

Եկող շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան

«Ուրախ էի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է։ Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի, որը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը»:

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Թվիթեր»-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։