Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ցած է նետվել պատուհանից (լուսանկար)

Դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին ցած է նետվել պատուհանից (լուսանկար)

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դերասան Միխայիլ Եֆրեմովի որդին Պրոլետարսկի պողոտայում ընկել է իր բնակարանի պատուհանից. հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Տղամարդը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները ստիպված են եղել շտապ վիրահատություն կատարել։

Ինքը՝ Նիկոլայ Եֆրեմովը, ասել է, որ պատահաբար է ընկել և ոչ մեկի դեմ բողոք չունի։ Հարևանների խոսքով՝ Եֆրեմով կրտսերը չարաշահում է ալկոհոլը և գրանցված է հոգեբույժի մոտ։

Ոստիկանությունը ստուգում է դեպքի մանրամասները։