Ծնվել է Արփինե Հովհաննիսյանի առաջնեկը․ հայտնի է երեխայի սեռը

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երեխա է ունեցել, որը Հովհաննիսյանի առաջնեկն է: Հովհաննիսյանը ծննդաբերել է «Աստղիկ» ԲԿ-ում, նա տղա երեխա է ունեցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է մայրանալ։
Նշենք, որ զույգը 2019 թվականին դեկտեմբերին գրանցել է իր քաղաքացիական ամուսնությունը։
Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։