Ոստիկանության ակադեմիայի մոտ «Նիվան» բախվել է «ԿամԱԶ»-ին, վիրավորներ կան (լուսանկար)

Ոստիկանության ակադեմիայի մոտ «Նիվան» բախվել է «ԿամԱԶ»-ին, վիրավորներ կան (լուսանկար)

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար ՝ տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիայի դիմաց Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Օքսեն Տ.-ի վարած «KAMAZ» մակնիշի բեռնատարին:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գրիգոր Ս.-ն և նրա ուղևոր Երևանի բնակիչ 32-ամյա Եղիշե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: