Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քինախնդրություն. թիրախը՝ դատական համակարգն է 

Blog Image

Բարձրագույն դատական խորհուրդն ամենախիստ պատիժը կիրառեց դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ և դադարեցրեց նրա լիազորությունները։

12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության նախարարությանն ու Բարձրագույն դատական խորհրդին ուղղված քննադատությունն էր։

Հարությունյանը երկու ամիս առաջ լրագրողներին ասել էր, թե Բարձրագույն դատական խորհուրդն ուղղորդվում է մեկ անձի կողմից։ Հարությունյանի դեմ վարույթը ԲԴԽ-ում քննվեց փակ ընթացակարգով, քանի որ, ըստ կառույցի, հրապարակային քննությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության հեղինակության վրա։

Այս դրվագը բավարար է՝ հասկանալու համար, որ Փաշինյանի նպատակը ոչ թե դատական անկախ իշխանություն ձևավորելն է, այլ «գրպանային» արդարադատություն ունենալը:

Ուշադրություն դարձրեք՝ դատավորը պատժվում է ոչ թե կայացրած դատական ակտի ապօրինի լինելու կամ դատական գործընթացում թույլ տված հակաօրինական արարքների, այլ հրապարային կարծիք արտահայտելու համար:

Խոսակցության հատուկ թեմա է նաև ԲԴԽ նիստի անցկացումը փակ ընթացակարգով, ինչի ընթացքում ոտնահարվել են դատավոր Հարությունյանի ու նրա փաստաբանների իրավունքները, մեր գործընկեր լրագրողները զրկվել են իրենց մասնագիտական գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով հասարակությունը զրկվել է օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Էլ չեմ ասում այն մասին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գործընթացի ընթացքում խախտել է անաչառության սկզբունքը ու սրճարանում հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Սա է Նիկոլի Հայաստանի «աննախադեպությունը»...

Send