Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ․ Մարմնամարզության Աշխարհի Գավաթ

Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ․ Մարմնամարզության Աշխարհի Գավաթ

Դոհայում ավարտվել է մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը, որը բավականին լավ է դասավորվել հայ մարզիկների համար:

Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը եզրափակիչ են դուրս եկել օղակների վարժությունից, իսկ Հարություն Մերդինյանը լավագույն արդյունքն է ցույց տվել նժույգթափերում և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ: Նա 14,600 միավոր է վաստակել:

Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև մարտի 6-ը: