Սննդաբանը թվարկել է աղիների համար ամենաօգտակար մթերքները. որոնք են դրանք

Սննդաբանը թվարկել է աղիների համար ամենաօգտակար մթերքները. որոնք են դրանք

Լուծվող մանրաթելն օրգանիզմից հեռացնում է բոլոր վնասակար նյութերը։

Եփած խնձորներն ու շամպինիոններն ամենաօգտակարն են հաստ աղիքի առողջության համար: Առաջինները հարուստ են պեկտինով՝ լուծվող մանրաթելով, որը կանխում է բորբոքումը և բարելավում պերիստալտիկան, հեռացնում է բոլոր վնասակար նյութերն օրգանիզմից. հաղորդում է «Իզվեստիան»։

Շամպինյոնն ունի սորբացնող հատկություն և նպաստում է քաշի կորստին. ասել է բժիշկ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան։

Շամպինիոնները գործնականում կալորիաներ չունեն: Դրանք հիմնված են սնկային մանրաթելի վրա, ուստի քիչ սպիտակուց են պարունակում և չեն ներծծվում օրգանիզմի կողմից։ Բացի այդ, այս սնկերը չեն պարունակում ճարպեր կամ ածխաջրեր։ Մասնագետը «Իզվեստիա»-ին պատմել է, որ բջջանյութը բակտերիաների սնուցման աղբյուր է, ուստի շամպինիոնները կարևոր են հաստ աղիքում բիֆիդոբակտերիաների և լակտոբակտերիաների պահպանման համար։