«Անբացատրելի է ցավն ու կսկիծը. մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո ծաղկուն պատանեկան կյանքը»
Այգեստանի միջնակարգ դպրոցը հանդես է եկել հայտարարությամբ․
«Սիրելի Ռոբերտ.
Ցավալի է, որ կյանքում ամենադաժանը՝ մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո գեղեցիկ, ծաղկուն պատանեկան կյանքը: Մեր հուշերում կմնաս որպես խելացի ու շնորհալի աշակերտ, բարի ընկեր:
Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում:
Աստված լույսերի մեջ պահի հոգիդ:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս պատանի ըմբիշներից մեկը գիտակցության չգալով մահացել է»: