Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղբատար մեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավոր

Blog Image

Դեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում, աղբավայրի հարևանությամբ աղբատար ավտոմեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել են ու բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և «Toyota Camry»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
 

Send