Չելյաբինսկի մարզում ամբարտակի ճեղքման պատճառով գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ (տեսանյութեր)

Չելյաբինսկի մարզում ամբարտակի ճեղքման պատճառով գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ (տեսանյութեր)

ՌԴ Չելյաբինսկի մարզում ամբարտակի ճեղքման պատճառով գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ:

Կիալիմսկի ջրամբարի պատնեշի ճեղքումն ու Չելյաբինսկի մարզում շարունակվող անձրևները հանգեցրել են շրջանի մի քանի գետերի ջրի մակարդակի բարձրացման, օրինակ՝ Բիրգիլդա գետը հեղեղել է Բուտակի գյուղն ու Պոլետաևո բնակավայրին կապող ճանապարհի մի հատվածը։  Բնակավայրերից տարհանում է իրականացվում՝ 46 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, արդեն լքել են իրենց տները։

Սուխարիշ գետը նույնպես ափերից դուրս է եկել ու քանդել է Միհիրի և Կրասնոգորսկի գյուղերը կապող մայրուղու կամուրջը։ Հոսքերը պարզապես քշել են կառույցի մի մասն ու տարել գետը։ Այժմ վտանգավոր տարածքը պարսպապատված է բետոնե բլոկներով, սակայն կամուրջը փակ չէ։ Միասս գետում նույնպես բարձրանում է ջրի մակարդակը:

Տեսանյութերն այստեղ