Կովկասն աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի

Կովկասն աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին Х-ի միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Երեկ եւ այսօր հեռախոսով ինձ շնորհավորել են Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Պատմական, մշակութային եւ աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։