Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզում բախվել են Cadillac-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ

Blog Image

Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Ռուբեն Ն.-ի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենան և 27-ամյա Պետրոս Պ.-ի վարած մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 27-ամյա Իրինա Ղ.-ն, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:


 

Send