Տղամարդը հայտնել է, որ իրեն ազատել են աշխատանքից, իսկ ստորագրություններն իրենը չեն, գումարները չի ստացել․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլիի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հովհաննոս Ն․-ն հանցանքի մասին հաղորդում է տվել, որ 2019թ. հուլիսի 19-ին աշխատանքի է ընդունվել «Սպասարկում» ՊՈԱԿ-ում՝ որպես բանվոր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հովհաննես Մ․-ն հայտնել է, որ 2019թ. իրեն ազատել են աշխատանքից և իր փաստաթղթերի մեջ բացակայել է իր ստորագրությունը, իսկ առկա ստորագրությունները իրեն չեն պատկանում: Բացի այդ՝ տրված վճարային թերթիկներում գրված են տարբեր գումարներ, որը նա չի ստացել:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է նախաքննություն։