Կարմիր գծերից խոսելը, փաստորեն, իշխանությանն արգելված է․ կրկին լղոզված պատասխաններ

Կարմիր գծերից խոսելը, փաստորեն, իշխանությանն արգելված է․ կրկին լղոզված պատասխաններ Եթե մի անգամ գծեցիր կարմիր գծեր, ապա այդ կարմիր գծերից այն կողմ երբեք չես կարող դրական արդյունքներ ունենալ։

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի հարցին, թե արդյոք այս իշխանության համար կա՞ն կարմիր գծեր՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու հետ կապված։ Նրա խոսքով՝ դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն արվեստ է՝ խուսափելու ամեն կարգի էսկալացիայից։ «Եթե դուք փորձում եք դիվանագետից կորզել կարմիր գծեր, ապա սահմանափակում եք նրա հնարավորությունները»,- ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ եթե 1994-ին մենք հստակ կարմիր գծեր չնշեինք, ապա գուցե այսօր ավելի շահեկան դիրքում լինեինք։