Զելենսկին մանրամասներ է պատմել Թրամփի հետ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասներ է պատմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վատիկանում իր հանդիպման մասին։ Նա այն անվանել է «շատ խորհրդանշական»։
«Լավ հանդիպում։ Մենք կարողացանք շատ բան քննարկել դեմ առ դեմ։ Մենք հույս ունենք արդյունքի հասնել ասված բոլոր բաներից։ Մեր ժողովրդի կյանքի պաշտպանություն։ Լիակատար և անվերապահ հրադադար։ Հուսալի և երկարատև խաղաղություն, որը կպաշտպանի պատերազմի կրկնությունից», - ասել է նա։
Թրամփն ու Զելենսկին Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո երկրորդ անգամ չեն զրուցել, քանի որ ամերիկացի առաջնորդն իր գրաֆիկը պլանավորել էր այնպես, որ կարողանար հեռանալ պատարագից անմիջապես հետո, հայտնել է «ՌԲԿ-Ուկրաինայի» աղբյուրը։
«Բայց նրանք քննարկել են գլխավորը»,- գրել է ԶԼՄ-ն։