ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ հրապարակեց որոշում, համաձայն որի՝ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը 15 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից։
Հիշեցնենք, որ դատարանի որոշումն ավելի վաղ պետք է հրապարակվեր, սակայն անհասկանալի պատճառով այն հետաձգվել էր։
Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռելու և ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու մեջ։ Ըստ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի, Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։
Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունայանը նախօրեին MediaHub.am-ի հետ զրույցում պնդեց, որ Չալաբյանին անազատության մեջ պահելու իրավական հիմքեր չկան։