Հայաստանն ու Ուելսը չպարզեցին հաղթողին՝ 1-1

Հայաստանն ու Ուելսը չպարզեցին հաղթողին՝ 1-1

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ուելսի հավաքականին։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: 

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով սեփական դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Երկրորդ խաղակեսում գոլոր չգրանցվեցին։