Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պահպանության մասին. Զախարովա

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պահպանության մասին. հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա մանրամասնել է, որ երկրները համատեղ կվերահսկեն էներգաբլոկների անվտանգությունը։
«Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը այնպես, որ չվնասեն դրա անվտանգությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա էներգաբլոկների համատեղ անվտանգության վերաբերյալ», - ասել է նա։
Զախարովան վստահեցրել է, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել գործադրել բոլոր ջանքերը Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար։